|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 դեկտեմբերի 2024 թվականի N 132-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով,66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, 66-րդ հոդվածի 2-րդ կետով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Մարց գյուղի գյուղապետարանի և Տիգրան Ալբերտի Պապոյանի միջև 26.01.2005 թվականին կնքված հողամասի /խոտհարք/ 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագիրը, դրա հիման վրա տրամադրված հողամասի համայնքային սեփականության 27112024-06-0001 վկայականը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, Տիգրան Ալբերտի Պապոյանին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով 1.57389 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողատեսքը օտարելուն: 2.Հաշվի առնելով, որ հողամասը վարձակալության իրավունքով պատկանում է Տիգրան Ալբերտի Պապոյանին և վարձակալը ունի գնման նախապատվություն՝ 1.57389 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողատեսքը 1400000 ( մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամով ուղղակի վաճառքով օտարել Հարություն Ջիվանի Մկրտումյանին: 3.Համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանին՝ Օրենքով սահմանված կարգով Տիգրան Ալբերտի Պապոյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր և համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: |
Կողմ -7 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ | Դեմ -1 ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ | Ձեռնպահ -1 ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀՈՎՆԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|