Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 70–րդ հոդվածներով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 13-րդ կետի գ) ենթակետը, 22-րդ և 23-րդ կետերի դրույթները, Թումանյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 107-Ա որոշումը և հաշվի առնելով աճուրդի կազմակերպչի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի «Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդով վաճառելու մասին» թիվ 39 արձանագրությունը, ըստ որի 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Թումանյանի համայնքապետարանում կայացած աճուրդում համայնքի սեփականություն հանդիսացող Քարինջգյուղում գտնվող 06-110-0001-0002 կադաստրային ծածկագրի 0.26644 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել ՏիգրանՎլադիմիրիՀարությունյանը՝
Որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-110-0001-0002 կադաստրային ծածկագրի 0.26644 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում,օտարել Տիգրան Վլադիմիրի Հարությունյանին ՝ այսուհետև Գնորդ:
2. Սահմանել,որ Գնորդը պարտավոր է աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում հողատարածքի սակարկության արդյունքում ձևավորված գինը՝ 729750 (յոթ հարյուր քսանինը հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ վճարել Թումանյան համայնքի բյուջեի N 900265132210 հաշվեհամարին:
3. Թումանյան համայնքի ղեկավարի անունից Գնորդի հետ 2-օրյա ժամկետում կնքել հողատարածքի օտարման պայմանագիր:
4. Նախազգուշացնել Գնորդին, որ հողատարածքի օտարման պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները`30-օրյա ժամկետում պետական գրանցման:
5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: