Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով,10.06.2008թ.<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով,ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ հողատարածքը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ,հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, տրված 10.04․2025թ․ /գրանցված է սեղանամատյանում N 1645,1646 գործ թիվ 115,116, և քաղաքացի Արայիկ Լևոնի Թորոսյանի /մուտք՝ 10.04.2025թ. թիվ 225/ դիմումը՝
Որոշում եմ.
1. Վերականգնել և ճանաչել Արայիկ Լևոնի Թորոսյան /ծնված՝ 21,09,1967թ/,Արմենուհի Վարդգեսի Նալբանդյանի /ծնված 01.11.1971թ./ և Արտակ Արայիկի Թորոսյանի /ծնված 02,02,1991թ./ համատեղ բաժնային սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Քարինջ, Մ. Եղինյան փողոց,4-րդ նրբանցք թիվ 3 հասցեի 06-110-0002-0017 ծածկագրում գտնվող բնակելի տան,օժանդակ շինությունների և 0,30186 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
2. 06-110-0002-0017 ծածկագրում գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր փոստային <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք, գ.Քարինջ Մ. Եղինյան փողոց, 4-րդ նրբանցք, 3 բնակելի տուն>> հասցե:
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերով:
4. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: