Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգը.
1) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2025թ. հոկտեմբերի 23-ի հերթական նիստիօրակարգըհաստատելու մասին 2) Թումանյան համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին 3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին 4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու մասին 5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի վարչական տարածքում գտնվողսահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին 6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի տարածքում կենցաղայիննշանակությանհրագործական III դասի և տեխնիկականնշանակության հրագործականարտադրատեսակներիկիրառման թույլատրելի վայրերը և ժամը սահմանելու մասին 7) Թումանյան համայնքի 2025 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին 8) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 21-ի N 56- Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 9) Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2026 թվականի (ամենամյա) ծրագիրը հաստատելու մասին 10) Համայնքապետարանի <VAZ>21102, <VAZ>21214 և <UAZ>2206 մակնիշի ծառայողական ավտոմեքենաները օտարելու համաձայնություն տալու մասին 11) Թումանյանի համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների սեփականություն հանդիսացող ժամկետանց,փչացած և օգտագործման ոչ պիտանի գույքի դուրսգրմանը համաձայնություն տալու մասին 12) Թումանյանի համայնքապետարանի գույքացանկում ընդգրկելու մասին 13) ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի օրը որոշելու մասին |