Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 132-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով,66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, 66-րդ հոդվածի 2-րդ կետով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Մարց գյուղի գյուղապետարանի և Տիգրան Ալբերտի Պապոյանի միջև 26.01.2005 թվականին կնքված հողամասի /խոտհարք/ 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագիրը, դրա հիման վրա տրամադրված հողամասի համայնքային սեփականության 27112024-06-0001 վկայականը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն  համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, Տիգրան Ալբերտի Պապոյանին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով 1.57389 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողատեսքը օտարելուն:
2.Հաշվի առնելով, որ հողամասը վարձակալության իրավունքով պատկանում է Տիգրան Ալբերտի Պապոյանին և վարձակալը ունի գնման նախապատվություն՝ 1.57389 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողատեսքը  1400000 ( մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամով ուղղակի վաճառքով օտարել Հարություն Ջիվանի Մկրտումյանին:
3.Համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանին՝ Օրենքով սահմանված կարգով Տիգրան Ալբերտի Պապոյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր և համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՄԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner