Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 52-րդ հոդվածներով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-18-րդ հոդվածներով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով,ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշումը և որակավորված <<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ- ի կողմից տրված հողամասի հատակագիծը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար,Թումանյան համայնքի Լորուտ գյուղի կադաստրային քարտեզի 06-045-0038-0006 կադաստրային ծածկագրից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0438 հա մակերեսով հողամասի (համաձայն 2 հատակագծի) նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, սեփականաշնորված չեն և այն ՀՀ կառավարության 08.04.2004 թվականի N 479-Ն որոշմամբ փոխանցված չէհամայնքին: Առաջնորդվելով ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշման 4-րդ հոդվածի39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, նշված հողամասի նկատմամբճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը: 2.Նշված հողամասը ենթակա է գրանցման Թումանյանի համայնքապետարանի անվամբ:
3. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ դիմել ՀՀԿադաստրի կոմիտե նշված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։ |