Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով , հիմք ընդունելով համայնքային ծառայության առաջատար մասնագետի առաջարկությունը՝
Որոշում եմ.
1. Լոռու մարզի Թումանյան համայնքի Լորուտ գյուղի կադաստրային քարտեզի 06-045-0038-0006 ծածկագրից առանձնացված 0.0438 հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ, Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ.Լորուտ, 1-ին փողոց, 11/2 հողամաս:
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: