Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված կարգերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով ԱՁ «ՏՍ ՌԻԵԼԹԻ»ՍՊԸ-Ի կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը և Աշոտ Կիրակոսյանի/մուտք՝ 25.12.2023թ. թիվ 756/ դիմումը՝
Որոշում եմ.
1. Ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը Աշոտ Մեխակի Կիրակոսյանիկողմից համայնքային սեփականություն հանդիսացող կադաստրային քարտեզի 06-085-0017-0005 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,03062 հա մակերեսով հողամասում գտնվող, ինքնակամ կառուցված 66․7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի (ներքին մակերես՝ 49․70) և 30․4 քմ արտաքին մակերեսով մառանի և մառանի նկուղի (ներքին մակերես՝ 24․90) նկատմամբ :
2. Օրինականացնել Թումանյան համայնքի Շամուտ գյողում գտնվող, կադաստրային քարտեզի 06-085-0017-0005 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,03062 հա մակերեսով հողամասում գտնվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմանններին համապատասխանող, 2016թվականին ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024KDDPYZ ծածկագրով հաշվառված, 66․7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի (ներքին մակերես՝ 49․70) և 30․4 քմ արտաքին մակերեսով մառանի և մառանի նկուղի (ներքին մակերես՝ 24․90):
3. Թումանյան համայնքի Շամուտ գյուղի կադաստրային քարտեզի 06-085-0017-0005 ծածկագրից առանձնացված 0,03062 հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել փոստային « ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գյուղ Շամուտ 11-րդ փողոց, 1/4 ավտոտնակ» հասցեն:
4. Ինքնակամ կառուցված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
5. Ավտոտնակի և մառանի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6. Անշարժ գույքի պետական գրանցում ստանալուց հետո, տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Աշոտ Մեխակի Կիրակոսյանին օրինականացված ավտոտնակը,մառանը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն: