|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 մայիսի 2025 թվականի N 194-Ա |
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և <<Հավաքների ազատության մասին>> ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջներով` Որոշում եմ. 1.Թումանյանի համայնքապետարանի բյուջեի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծախսերից /հոդված 4637/ հատկացնել 67 000 (վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ Թումանյան համայնքի երեխաների համար միջոցառում կազմակերպելու համար`համաձայն 03.01.2025թ. թիվ 3 պայմանագրի:
2.Թումանյանի համայնքապետարանի ենթակայության <<Թումանյան քաղաքի մանկական արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի տնօրեն Ե.Մայիլյանին՝ Ըստ համայնքապետարանի կողմից կազմված միջոցառումների ծրագրի Թումանյան համայնքում կազմակերպել և անցկացնել՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ միջոցառում:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի օգնական`Ա.Մոսինյյանի վրա: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|