Այսօր: Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2024թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 5-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՄԱՆ ՇԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 31-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի
 1- ին կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածովՀայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու,<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թի 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 07.11.2022թ.թիվ 145 դրական եզրակացությունը՝

Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Դսեղ գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Մանվել Հախվերդյանին,Գագիկ Հախվերդյանին և Գոհար Համբարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 06-035-0105-0002 կադաստրային ծածկագրով 0.2274 հա մակերեսով խոտհարքը փոխադրելու բնակավայրերի հողերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության և 06-035-0108-0103 կադաստրային ծածկագրով 0.2286 հա խոտհարքը փոխադրելու բնակավայրերի հողերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման հողերի գործառնական նշանակության:

2. Առաջարկել Մանվել Հախվերդյանին, Գագիկ Հախվերդյանին և Գոհար Համբարյանին համայնքային բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետով նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 1 373 797,5 (մեկ միլիոն երեք հարյուր յոթանասուներեք հազար յոթ հարյուր իննսունյոթ դրամ հինգ լումա) ՀՀ դրամ։

3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխություններըպետական գրանցում  ստանալուց հետո ընդգրկել համայնքի  հողային ֆոնդի տարեկան ընթացիկհաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։

4.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 27.12.2022թ. թիվ 99-Ա որոշումը:               


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՌՈՄԱՆ ՇԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՄԱՆ ՇԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner