Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 -րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով,ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,հիմք ընդունելով Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր նոտարական ակտի կոդ: 779-20220415-125-5835702 տրված 15.04.2022թ., քաղաքացի Դերենիկ Հովհաննեսի Գրիգորյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Որոշում եմ.
1.Դերենիկ Հովհաննեսի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ Թումանյան համայնք գ․ Լորուտ 06-045-0172-0007 կադաստրյին ծածկագրի 0,1 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի,կապի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողամասին տրամադրել՝ <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք, գ.Լորուտ, 15-րդ փողոց, 6 հողամաս >>հասցե:
2.Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: