Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Թումանյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի <<ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին>>թիվ 101-Ն որոշման պահանջով և հիմք ընդունելով <<ԿԱՂՆԻ>> ՍՊԸ-ի տնօրեն Արծրուն Ներսիսյանի հայտը՝
Որոշում եմ.
1.<<ԿԱՂՆԻ>> ՍՊԸ-ի տնօրեն Արծրուն Ներսիսյանին տալ 01.01.2025թ.-31.03.2025թ. ժամանակահատվածում Թումանյան համայնքի, գ.Դսեղ, 52-րդ փ., շենք 18 հասցեում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն:
2.Աշխատակազմի առաջին կարգի մասնագետին`ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<ԿԱՂՆԻ>> ՍՊԸ-ի իրավական ակտն ընդունելու մասին իրազեկման օրվան հաջորդող օրվանից: