Այսօր: Երեքշաբթի, 14 Հունվարի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ծրագիր N 2
 
ԱնվանումԹումանյան համայնքի Լորուտ բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում: / Սուբվենցիոն ծրագիր
Նպատակ

Թումանյան համայնքի Լորուտ բնակավայրի խմելու ջրի ջրագծի ներքին ցանցը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Ներկայումս 287 տնային տնտեսությունների մոտ 50%-ը ստանոմ է ջուր օր/2ժ, իսկ մնացած 50%-ը ջուրը հասցնում են տուն ձեռքով հարևան բակերից կամ ընդհանուր աղբյուրներից: ՀՀ Կառավարության կողմից 2018թ-ին տրամադրաված հրատապ ծրագրով իրականացվելու է Լորուտ գյուղի խմելու ջրի ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգում, որի աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ է: Որպեսզի ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգումը լինի նպատակային, գյուղը շուրջօրյա ջրով ապահովելու համար անհրաժեշտ է նաև հիմնանորոգել գյուղի խմելու ջրի ջրագծի ներքին ցանցը: Ներկայումս ջրագիծը անցկացված է մետաղյա 80մմ տրամաչափի խողովակներով, որը երկար տարիների ընթացքում քայքայվել է և բազմաթիվ խնդիրներ է առաջացնում գյուղում կայուն ջրամատակարարում ապահովելու համար: Լորուտ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման համար նախատեսվել է թիվ 1, 9, 11,12, և գյուղի գերեզմանոցին հարող փողոցներում կառուցել նոր ջրագծեր Փ63-Փ32մմ տրամագծի պոլիէթիլենային խողովակներից: Միացման կետերում տեղադրել միացման և անջատման փականներ:

Հիմնանորոգել և բարելավել ներքին ջրամատակարարման ցանցը պոլիէթիլենային խողովակով և փոխարինել պոլիէթիլենային խողովակներով գոյություն ունեցող պողպատե խողովակների հատվածները ընդհանուր մոտ 2900գծմ: 
2019թ-ի տարեկան աշխատանքային պլանի կազմման ընթացքում Լորուտ բնակավայրում տեղի ունեցած հարային քննարկման ժամանակ բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգման հարցը դասվել է որպես կարևորագույն և առաջնահերթ ծրագիր:

Ժամանակահատված15/05/2019 - 31/05/2020
ԿարգավիՃակՀսկողությունից հանված է  Հսկողությունից հանված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի ղեկավար ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
Բովանդակություն
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner