Սույնով Թումանյանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Թումանյան համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծի հանրային բաց լսումներին և /կամ/ քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են համայնքի ավագանու և վարչական ղեկավարների նստավայրերում, ինչպես նաև Թումանյան համայնքի պաշտոնական համացանցային կայքում մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tumanyancity.am) կամ գրավոր ներկայացնել Թումանյանի համայնքապետարան:
2023թ.դեկտեմբերի 19-ին` ժամը 12:00-ին Թումանյանի համայնքապետարանի վարչական շենքում, 2023թ. դեկտեմբերի 11-ին` ըստ հաջորդականության ժամը 11:00-ին , 14-00-ին,16-00-ին Ահնիձոր, Շամուտ,Աթան , 2023թ. դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին , 14-00-ին, 16-00-ին Լորուտ ,Մարց ,Քարինջ, 2023թ. դեկտեմբերի 13-ին` ժամը 14-00-ին, 16-00-ին Դսեղ,Չկալով, բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի կունենա նախագծի քննարկման հանրային բաց լսումներ:
Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին: