Ղեկավարվելով ՀՀ ՏԻՄ օրենքի 43-րդ հոդվածով,ՀՀ Հողայինօրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով,ՀՀ Հողայինօրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդկետով,ՀՀ Կառացարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,հիմք ընդունելով Լոռի-3 միկրոռեգիոնալհամակցվածտարածական պլանավորման փաստաթուղթը,Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 24.09.2024թ. թիվ 87-Ա որոշումը,ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-16 դրական եզրակացությունը և ՀՀ Լոռու մարզպետի 2024թ. հոկտեմբերի 16-ի թիվ 823-Ա որոշումը`
Որոշում եմ.
1.Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Թումանյան համայնքին սեփականության իրավունքով ,<<ՌԱՖԹԻՆԳ>> ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով պատկանող 06-035-0200-0010 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,1068 հա մակերեսով արոտավայր հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել և փոխադրելով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, համապատասխանեցնելով Լոռի-3 միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթով սահմանված հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը:
2.06-035-0200-0010 կադաստրային ծածկագրով 0.1068 հահողամասին տրամադրել նոր փոստայի հասցե` ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,գ.Դսեղ 31 հողամաս:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: