Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով,10.06.2008թ.<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով,,ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ հողատարածքը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ,հիմք ընդունելով Դսեղ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04․1991թ․ թիվ 6 որոշումից քաղվածքները,ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը /գործ N 176,177,գրանցված է սեղանամատյանում N 2707,2708 և քաղաքացի Սարգիս Պարգևի Խառատյանի դիմումը՝
Որոշում եմ.
1. Վերականգնել և ճանաչել Սարգիս Պարգևի Խառատյանի /ծնված՝ 10.04.1977թ․/ սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղ, 56-րդ փողոց 8 հասցեում 06-035-0073-0018 ծածկագրում գտնվող48.20 քմ մակերեսով բնակելի տան,17.80 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի,12.80 քմ մակերեսով բնակելի տան նկուղի,2.40 քմ մակերեսով սանհանգույցի,30.60 քմ մակերեսով անասնաշենքի,6,20 քմ մակերեսով պարսպի և 0,0987 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
2.06-035-0073-0018 ծածկագրում գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր փոստային <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք, գ.Դսեղ 56-րդ փողոց, 8 բնակելի տուն>> հասցե:
3.Հողամասերի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերով:
4.. Բնակելի տունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ,կառուցված չէ առանց քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով,հողամասը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: