|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 նոյեմբերի 2024 թվականի N 113-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով,66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, 66-րդ հոդվածի 2-րդ կետով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Քարինջ գյուղի գյուղապետարանի և Հարություն Ջիվանի Մկրտումյանի միջև 27.05.2010 թվականին կնքված հողամասի /վարելահող/ 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագիրը, դրա հիման վրա տրամադրված հողամասի վարձակալության իրավունքի նոր նմուշի թիվ 20112024-06-0046 վկայականը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, Հարություն Ջիվանի Մկրտումյանին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով 0.29974 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողատեսքը օտարելուն: 2. Հաշվի առնելով, որ հողամասը վարձակալության իրավունքով պատկանում է Հարություն Ջիվանի Մկրտումյանին և վարձակալը ունի գնման նախապատվություն՝ 0.29974 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողատեսքը 380000 ( երեք հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամով ուղղակի վաճառքով օտարել Հարություն Ջիվանի Մկրտումյանին: 3.Համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանին օրենքով սահմանված կարգով Հարություն Ջիվանի Մկրտումյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր և համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
|
Կողմ -9 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀՈՎՆԱՆ ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐՈՒՔՅԱՆ ՌԱՖԻԿ ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|