Այսօր: Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 313-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2025 թվականի N 313-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2025թ. սեպտեմբերի 12-ի N 65-Ա, N 66 որոշումները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումը և <<ՄԵՆԵՋՄԵՆԹ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ>> ՍՊԸ-Ի կողմից տրված հողամասի գնահատման մասին եզրակացությունը՝ 

Որոշում եմ.

1.2025 թվականի հոկտեմբերի 22-ին ժամը 1100 -ին հայտարարել Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան քաղաքի և Քարինջ բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի աճուրդ-վաճառք և վարձակալության մրցույթ 2 լոտով:                                 
Լոտ 1. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, Քարինջ գյուղում գտնվող կադաստրային քարտեզի  06-110-0112-0084 ծածկագրում  գտնվող 0,54212 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գին սահմանել 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ                                       
Լոտ 2. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0050-0006 ծածկագրում գտնվող 0,01729 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով:Մեկնարկային գինը սահմանել տարեկան 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:                                                                                                                  
2. Հողամասերի աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%– ի չափով, իսկ մրցույթի վարձակալության նախավճարի չափը սահմանել մենարկային գնի 5%–ի չափով, աճուրդի և մրցույթի մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:Հողամասերի որակական հատկանիշները՝ հարթ և թեք ռելիեֆ: Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 50% -ի չափով, իսկ մրցույթի մասնակիցները՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 5% -ի չափով:  Եթե մասնակիցն աճուրդի կամ մրցույթի արդյունքներով չի հաղթել, նախավճարը վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Աճուրդում և մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդին և մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն:                                          
3.
Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև անշարժ գույքերի օտարման դեպքում չեն սահմանափակվում այլ անձանց իրավունքները և չեն խախտվում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը: 
4.
 Համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերի և այլ հիմնական միջոցների աճուրդային և մրցույթային կարգով օտարող հանձնաժողովին   հանձնարարել  նախատեսվող աճուրդի և մրցույթի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ «Առավոտ» օրաթերթում, հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am  պաշտոնական ինտերնետային կայքում ինչպես նաև հայտարարությունը տեղադրել համայնքի պաշտոնական համացանցային կայքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner