Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 31-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2025 թվականի N 31-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 20-ի N 123-Ա, N 125-Ա, N 126-Ա, N 128-Ա, N 130-Ա և N 131-Ա որոշումները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումը՝ 

Որոշում եմ.

1. 2025 թվականի փետրվարի 25-ին ժամը 1100-ին հայտարարել Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան քաղաքի և Դսեղ բնակավայրի վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք և վարձակալության մրցույթ 6 լոտով:                                                                  Լոտ 1. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, ք.Թումանյան, 12-րդ փողոց, թիվ 8/1 հասցեում գտնվող կադաստրային քարտեզի 06-004-0029-0089 ծածկագրում գտնվող 0,02915 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գին սահմանել 312000 (երեք հարյուր տասներկու հազար) ՀՀ դրամ::                                                                                                                                                            Լոտ 2. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, ք.Թումանյան, 12-րդ փողոց, թիվ 8/2 հասցեում գտնվող կադաստրային քարտեզի 06-004-0029-0113 ծածկագրում գտնվող 0,0495 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գին սահմանել 618000 (վեց հարյուր տասնութ  հազար) ՀՀ դրամ:                                                                                                                                                              Լոտ 3. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0003-0138 ծածկագրում գտնվող 0,2905 հա  մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք:                                                            Մեկնարկային գին սահմանել 598200 (հինգ հարյուր իննսունութ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:                                                                                                                                    Լոտ 4. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, գ. Դսեղ, 12-րդ փողոց, 3/5 հասցեում գտնվող կադաստրային քարտեզի 06-035-0106-0002 ծածկագրում գտնվող 0,1906 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գին սահմանել 2116000 (երկու միլիոն հարյուր տասնվեց  հազար) ՀՀ դրամ:                                                                                                                                              Լոտ 5. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Դսեղ գյուղի կադաստրային քարտեզի 06-035-0108-0131 ծածկագրի 0,06532 հա մակերեսով գյուղատնտեսական  նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով:                                                                           Մեկնարկային գինը սահմանել տարեկան 9000 (ինը հազար) ՀՀ դրամ:                                                                                                                                                                          Լոտ 6. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Դսեղ գյուղի կադաստրային քարտեզի 06-035-0125-0176 ծածկագրի 0, 061742 հա մակերեսով գյուղատնտեսական  նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով:                                                                Մեկնարկային գինը սահմանել տարեկան 10000 (տաս հազար) ՀՀ դրամ:                                                                                                                           2. Հողամասերի աճուրդի մասնակցության  նախավճարի  չափը սահմանել մեկնարկային գնի  50%– ի  չափով, իսկ մրցույթի վարձակալության նախավճարի  չափը սահմանել մենարկային գնի 5%– ի չափով, աճուրդի և մրցույթի մասնակցության  վճարը՝ 10000 ՀՀ դրամ, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:Հողամասերի որակական հատկանիշները՝  հարթ և թեք ռելիեֆ:  Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում  են նախավճար՝ տվյալ հողամասի  մեկնարկային գնի 50% -ի չափով, իսկ մրցույթի մասնակիցները՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 5% -ի չափով:  Եթե մասնակիցն աճուրդի կամ մրցույթի արդյունքներով  չի հաղթել, նախավճարը վերադարձվումէ նրան: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Աճուրդում և մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդին և մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է  ներկայացնեն  հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և  անձնագրի պատճեն:                 
 
3. Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև անշարժ գույքերի օտարման դեպքում չեն սահմանափակվում այլ անձանց իրավունքները և չեն խախտվում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:                        4. Համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերի և այլ հիմնական միջոցների աճուրդային և մրցույթային կարգով օտարող հանձնաժողովին հանձնարարել նախատեսվող  աճուրդի և մրցույթի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ «Առավոտ» օրաթերթում, հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում ինչպես նաև հայտարարությունը տեղադրել համայնքի պաշտոնական համացանցային կայքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 20

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner