Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 6-րդ ենթակետով և հիմք ընդունելով ՀՀկառավարության 2019թ. հունվարի 31-ի N 62-Նորոշման <<Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման>> կարգի 31.01.2019թ. 62-Ն որոշման N 1 հավելվածի և 06.11.2006թ. N 170-Նորոշման N 2 հավելվածի,ինչպես նաև ՀՀ Կառավարության որոշումը ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին 16 նոյեմբերի 2006 թվականի N 1708-Ն որոշում՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզի, Թումանյան համայնքի սուբվենցիոն հայտերին․
1/<< Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի Կենտրոնական, 2-րդ 3-րդ և 12-րդ փողոցների ասֆալտապատում >> , 2/<<Թումանյան համայնքի Չկալով բնակավայրի խմելու ջրի արտաքին ջրագծերի վերանորոգում>>, 3/<<Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի 17-րդ փողոցի սալարկում տուֆով>> , 4/<<Թումանյան համայնքի Թումանյան, Մարց, Շամուտ, Աթան, Դսեղ, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ բնակավայրերի գիշերային լուսավորության ընդլայնում >> , 3/<<Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի 7-րդ փողոցի սալարկում տուֆով>> ,
2.Սահմանել, որ՝ ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Թումանյան համայնքի ղեկավարը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |