Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ, հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2024 նոյեմբերի 22-ի թիվ 108-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 14112024-06-0002 և 2024 թվականի դեկտեմբերի 26-ի <<Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը մրցույթով վարձակալության տալու մասին>> թիվ 44 արձանագրությունը՝
Որոշում եմ.
1. Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող 06-035-0907-0003 ծածկագրի գյուղատնտեսական նշանակության 0.20484 հա մակերեսով արոտավայր 12600 /տասներկու հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Արմեն Ռազմիկի Եղիկյանին /ծնված՝ 01.01.1965թ/:
2. Արմեն Ռազմիկի Եղիկյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր,որը օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:
3. Հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում
4. Նախազգուշացնել մրցույթի հաղթողին, որ հողատարածքի վարձակալության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: