Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետով և 5-րդ բաժնի պահանջներով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է․
1.Աճուրդային կարգով օտարել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող 06-089-0124-0003 ծածկագրի 0,72394 հա խոտհարքը, մեկնարկայինգինըսահմանել՝ 400 000(չորսհարյուրհազար) ՀՀդրամ։
2.Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով:
3.Աճուրդի դրված հողամասի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանօրվան հաջորդող օրվանից: