Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14)-րդ կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու անդամի նիստերից բացակայությունների մասին արձանագրությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրականցուցակով ընտրված ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու անդամ Նարեկ Լևոնի Հովհաննիսյանի՝ավագանու անդամի լիազորությունները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |