Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդհոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ, հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2025  թվականիսեպտեմբերի 12-ի թիվ 66-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 17122024-06-0061 և 2025 թվականի հոկտեմբերի 22-ի <<Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը մրցույթով վարձակալության տալումասին>> թիվ10 արձանագրությունը՝    
 Որոշում եմ.
1.  Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող 06-004-0050-0006 ծածկագրի գյուղատնտեսական նշանակության 0.01729 հա մակերեսով այլ հողատեսք 5250 /հինգ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Ռազմիկ Գուրգենի Քոչարյանին /ծնված՝ 25.01.1976թ/:
2. Ռազմիկ Գուրգենի Քոչարյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր, որը օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:
 3. Հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում               
 4. Նախազգուշացնել մրցույթի հաղթողին, որ հողատարածքի վարձակալության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:          
 5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: