Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>>թիվ 912-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով,որ Գայանե Լիպարիտի Առաքելյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը և սեփականության իրավունքի N 14042025-06-0021 վկայականը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է․
1.Թույլատրել Թումանյան համայնքին սեփականության հանդիսացող ՀՀ,Լոռու մարզ,Թումանյան համայնք,գ.Դսեղ, թիվ 26/1 հասցեում գտնվող 653,5 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 513,55 քմ/, 136.25 քմ արտաքին մակերեսով կացարանը /ներքին մակերեսը՝ 118.5 քմ/ և 41,4 քմ արտաքին մակերեսով ծածկարանը /ներքին մակերեսը՝ 39,60 քմ/ և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.233525 հա հողատարածքը (ծածկագիր՝ 06-035-0142-0079) ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Գայանե Լիպարիտի Առաքելյանին:
1) Անասնաշենքի ուղղակի վաճառքի գինը կազմում է 485550.5 (չորս հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր հիսուն դրամ հինգ լումա) ՀՀ դրամ,
2) կացարանի ուղղակի վաճառքի գինը կազմում է 101233.75 (հարյուր մեկ հազար երկու հարյուր երեսուներեք դրամ յոթանասունհինգ լումա) ՀՀ դրամ,
3) ծածկարանի ուղղակի վաճառքի գինը կազմում է 30760.2 (երեսուն հազար յոթ հարյուր վաթսուն դրամ երկու լումա) ՀՀ դրամ,
4) հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 786045.15 (յոթ հարյուր ութսունվեց հազար քառասունհինգ դրամ տասնհինգ լումա) ՀՀ դրամ: