|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 մայիսի 2023 թվականի N 29-Ա |
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ՝ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՄԱԿ-Ի ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2030 ՕՐԱԿԱՐԳԻ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆ¬ՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Թումանյան համայնքի մասնակցությանը «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին: 2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Թումանյան համայնքի 2023 թ․բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։ 3. Թումանյան համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանում կատարել համապատասխան փոփոխություններ: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -11 ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀՈՎՆԱՆ ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|