Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 -րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով,ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,հիմք ընդունելով Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը N 1376116 տրված 30.06.2004թ.,Դսեղ գյուղի բնակիչ Ասքանազ Ահմադի Թումանյանի դիմումը և համայնքային ծառայության երկրորդ կարգի մասնագետի առաջարկությունը՝
Որոշում եմ.
1.Դսեղ գյուղի բնակիչ Ասքանազ Ահմադի Թումանյանին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզի,Դսեղ գյուղի տնամերձի (ծած.06-035-017-000010) մակերեսի չափը՝ 0,117 հա բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել նոր փոստային <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք, գ.Դսեղ, 16-րդ փողոց, 19 հողամաս>> հասցե:
2.Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: