Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ հողատարածքը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ,հիմք ընդունելով Դսեղ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04․1991թ․ N 6 որոշումից քաղվածքը,ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը տրված 31.01.2025թ. գրանցված է սեղանամատյանում N478 գործ թիվ 34 և քաղաքացի Հրանուշ Բարսեղի Ղուլինյանի /03.02.2025թ․ թիվ 62/ դիմումը՝
Որոշում եմ.
1․Վերականգնել և ճանաչել Հրանուշ Բարսեղի Ղուլինյանի /ծնված՝ 10.02.1944թ․/,սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղ ,06-035-0108-0032 ծածկագրում գտնվող 0․28398 հա մակերեսով վարելահողի նկատմամբ:
2․Վերականգնել և ճանաչել Հրանուշ Բարսեղի Ղուլինյանի /ծնված՝ 10.02.1944թ․/, սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղ ,06-035-0136-0053 ծածկագրում գտնվող 0․19961 հա մակերեսով վարելահողի նկատմամբ:
3․Վերականգնել և ճանաչել Հրանուշ Բարսեղի Ղուլինյանի /ծնված՝ 10.02.1944թ․/, սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղ ,06-035-0184-0003 ծածկագրում գտնվող 0․46662 հա մակերեսովխոտհարքի նկատմամբ:
4. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5. Հողամասը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում :