Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, համաձայն Թումանյան համայնքի ավագանու կանոնակարգի VII գլխի 123-րդ կետի 6-րդ ենթակետի և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու անդամ Հրանուշ Վանյանի հրաժարականի մասին դիմումը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու անդամ, <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամ Հրանուշ Դավիթի Վանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել՝ ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պատճառով: |