Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 229-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2024 թվականի N 229-Ա

ԼԻԱՆԱ ԼԵՎՈՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՑ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ՊԱՀԵՍՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՅՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված կարգերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով «ՏՍ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագիծը,Լիանա Լևոնի Խաչատրյանի  /մուտք՝18.03.2024թ. թիվ  135/ դիմումը՝
Որոշում եմ.

1. Ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը Լիանա Լևոնի Խաչատրյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող կադաստրային քարտեզի 06-071-0107-0002 ծածկագրի, արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության գյուղ․ արտադրական գործառնական նշանակության 0,30116 հա մակերեսով հողամասում գտնվող, ինքնակամ կառուցված, ընդհանուր 404,04 քմ արտաքին մակերեսով անավարտ պահեստը (385,2 քմ ներքին մակերեսով անավարտ պահեստ):

2. Օրինականացնել Թումանյան համայնքի Մարց գյուղում գտնվող, կադաստրային քարտեզի 06-071-0107-0002 ծածկագրի, արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության գյուղ արտադրական գործառնական նշանակության 0,30116 հա մակերեսով հողամասում գտնվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմանններին համապատասխանող, 2017 թվականին ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2023K7Y2UC ծածկագրով հաշվառված, ընդհանուր 404,04 քմ արտաքին մակերեսով անավարտ պահեստը (385,2 քմ ներքի նմակերեսով անավարտ պահեստ):

3․06-071-0107-0002 կադաստրային ծածկագրում գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր փոստային « ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գյուղ Մարց, 8-րդ փողոց,  23/4 պահեստ» հասցեն։

4. Ինքնակամ կառուցված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով ևչեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

5. Պահեստի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

6. Անշարժ գույքի պետական գրանցում ստանալուց հետո, տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝Լիանա Լևոնի Խաչատրյանին   օրինականացված անավարտ պահեստի և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 58

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner