24.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
|
Սիրելի՛ այցելու, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում: Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու համայնքի պատմամշակութային ժառանգությանը, համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը: Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: Հուսով եմ, որ դուք այստեղ կգտնեք Թումանյանի համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն: Հարգանքով՝ Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Վաչագանի Թումանյան
|
|
24.07.25
📣Նոր մարզագույք և հագուստ Թումանյան քաղաքի պատանեկան ֆուտբոլի թիմին ⚽️
|
Բարերար Հարություն Մ․-ի շնորհիվ Թումանյան քաղաքի ֆուտբոլի մանկապատանեկան թիմը ստացել է նոր մարզահագուստ և սպորտային պարագաներ։ Այս աջակցությունն ուղղված է համայնքում առողջ ապրելակերպի խրախուսմանը, մարզական կյանքի զարգացմանը և երեխաների ակտիվ մասնակցությանն ու ոգեշնչմանը։ Մենք սրտանց շնորհակալություն ենք հայտնում բարերարին՝ մեր համայնքի երեխաների նկատմամբ ցուցաբերած հոգածության և նվիրման համար։  Թող այս նվիրատվությունը դառնա ոչ միայն ֆուտբոլային հաջողությունների սկիզբ, այլև նոր խթան՝ համայնքում սպորտի և թիմային ոգու զարգացման համար։
|
|
23.07.25
🌱ԿԵՆՍԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ🌱
|
Զբաղվու՞մ եք գյուղատնտեսությամբ ու ցանկանու՞մ եք ձեր գործունեությունը զարգացնել և դարձնել ավելի եկամտաբեր։ Հայկական Կարիտասն ու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ձեր կողքին են փոփոխությունների այս ճանապարհին։Հայկական Կարիտասի «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում, ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ընձեռում է նոր հնարավորություն՝ գյուղատնտեսական ոլորտում ինքնազբաղված անձանց համար։ Ովքե՞ր կարող են դիմելԵրևանում, Երևանամերձ համայնքներում (մինչև 30 կմ), Լոռիում, Շիրակում և Սյունիքում բնակվող և գործունեություն ծավալող անձինք, եթե ներկայացնում են հետևյալ թիրախային խմբերը՝ 2020թ․ կամ 2023թ․ պատերազմների ...
Մանրամասն |
|
17.07.25
ԿԱՐԵՎՈՐ ․․․
|
Հարգելի քաղաքացիներ, հանրապետության տարածքում բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ զգալիորեն աճել է խոտածածկ և անտառային տարածքներում հրդեհների առաջացման վտանգը։Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և պահպանել հրդեհավտանգ շրջաններում գտնվելու անվտանգության կանոնները՝ Խարույկ վառեք միայն հատուկ նախատեսված և թույլատրված տարածքներում, Խարույկը երբեք մի թողեք առանց հսկողության։ Մինչ տվյալ վայրից հեռանալը համոզվեք, որ այն լիովին մարված է, Խստիվ արգելվում է վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ նետել խոտածածկ կամ անտառային տարածքներում, Խուսափեք ապակյա կամ լույս անդրադարձնող իրեր թողնել բնության գրկում, քանի որ դրանք կարող են առաջացնել հրդեհ արևի ուղիղ ճառագայթների ազդեցությամբ, Կրակի կամ ծխի ...
Մանրամասն |
|
14.07.25
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Թումանյան համայնքում շարունակվում են համայնքային միջավայրի բարելավման աշխատանքները Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանի նախաձեռնությամբ կյանքի է կոչվել ևս մեկ գեղեցիկ նախաձեռնություն։ Թումանյան քաղաքի մշակույթի տան ճակատային հատվածը լուսավորվել է արտաքին լուսավորությամբ, որը երեկոյան ժամերին շեշտում է շենքի ճարտարապետական առանձնահատկությունները և ընդգծում դրա գեղարվեստական արժեքը։ Լուսային նոր ձևավորումը ոչ միայն հարմարավետություն է ստեղծում շրջակայքում, այլև նոր շունչ է հաղորդում համայնքի մշակութային կենտրոնին՝ այն դարձնելով ավելի տեսանելի և գեղագիտական առումով ամբողջական։ Այս նախաձեռնությունն ուղղված է քաղաքի կենտրոնական հատվածի տեսքի բարելավմանը և բնակիչների համար գեղաճաշակ, լուսավոր ...
Մանրամասն |
|
10.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
 Հարգելի բնակիչներ, Հրավիրվում եք մասնակցելու «Հանրության շրջանում ֆիզիկական ակտիվության ուսումնասիրությանը»։ Այս հարցումն իրականացվում է ֆիզիկական ակտիվության մակարդակը, մասնակցությունը կազմակերպված սպորտային միջոցառումներին, ինչպես նաև առհասարակ առողջ ապրելակերպի վարքագիծը գնահատելու նպատակով։  Հարցաշարի լրացումը կտևի ընդամենը 5-7 րոպե, և այն անսահմանափակ է տարիքային խմբերի համար։ Ձեր պատասխանները կօգնեն մշակել գործնական և իրատեսական ծրագրեր, որոնք կխթանեն համայնքում առողջ կենսակերպը։  Հարցումը անանուն է։  Ձեր մասնակցությունը կարևոր է․ այն նպաստում է առողջ համայնքի ձևավորմանը։ Շնորհակալություն Ձեր ժամանակի և պատրաստակամության համար
|
|
07.07.25
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Թումանյանի համայնքապետարանի միջոցներով Լորուտ բնակավայրում անց կացվեց նոր ջրագիծ, ինչպես նաև տեղադրվեց բաժանարար, տվյալ թաղամասի բնակիչներին հավասարաչափ ջրով ապահովելու նպատակով….
|
|
04.07.25
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Ջրագծի վթարի հետևանքով Դսեղ բնակավայրի թաղամասերից մեկը ջրազրկվել էր։ Կոմունալ տնտեսության ջանքերով վաղ առավոտից կատարվեցին վթարավերականգնողական աշխատանքներ, որի արդյունքում ջրամատակարարումը վերսկսված է։
|
|
03.07.25
ՆՈՐ ԳՈՒՅՔ ՄԱՐՑԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀԻ ՀԱՄԱՐ
|
Թումանյանի համայնքապետարանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում համայնքի ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Այս օրերին նոր գույք է ձեռք բերվել Մարց բնակավայրի հանդիսությունների սրահի համար՝ ապահովելով ավելի հարմարավետ պայմաններ համայնքային միջոցառումների և հավաքների կազմակերպման համար։
|
|
03.07.25
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025Թ․ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկատվություն՝ Թումանյան խոշորացված համայնքի 2025թ. երկրորդ եռամսյակի ամփոփ հաշվետվության մասին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |