31.12.24
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
|
Սիրելի՛ այցելու, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում: Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու համայնքի պատմամշակութային ժառանգությանը, համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը: Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: Հուսով եմ, որ դուք այստեղ կգտնեք Թումանյանի համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն: Հարգանքով՝ Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Վաչագանի Թումանյան
|
|
31.10.24
ԼՈՐՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
|
Թումանյանի համայնքապետարանի ջանքերով Լորուտ բնակավայրի զբոսայգում ավարտվեց նոր զրուցարանի մետաղյա տանիքի տեղադրումը: Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է համայնքի բնակիչների և այցելուների համար՝ ստեղծելով հարմարավետ և պաշտպանված միջավայր հանդիպումների, շփումների և հանգստի համար:
|
|
28.10.24
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ
|
Պաշտոնապես մեկնարկել է Թումանյան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքների վերանորոգման աշխատանքները ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել 20 շենքի 32 շքամուտք։ Վերանորոգման աշխատանքները ներառում են լուսամուտների փոխարինումը նորերով, որոնք ապահովելու են ավելի լավ լուսավորություն և էներգետիկ արդյունավետություն։ Կատարվելու է կոսմետիկ վերանորոգում, ինչը ներառում է մակերեսների նորոգում և ներկում, ինչպես նաև շքամուտքերի դռների տեղադրում։ Ծրագիրն իրականացվում է համայնքի և պետության համագործակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։
|
|
25.10.24
ԴԱՍԸՆԹԱՑ
|
Թումանյան քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ «Շրջակա միջավայրի կայունության աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Ջեռուցման կոշտ վառելիքի տնտեսման հնարավորությունները, տնտեսական, սոցիալական և բնապահպանական օգուտները» թեմայով դասընթացը։ Դասընթացին մասնակցեցին համայնքի 20ից ավելի երիտասարդներ, որոնք հետաքրքրված էին կոշտ վառելիքի արդյունավետ օգտագործման և ծախսերի կրճատման հնարավորություններով։Մասնակիցները տեղեկացան, որ կոշտ վառելիքի տնտեսման միջոցով հնարավոր է նվազեցնել ջեռուցման ծախսերը մինչև 30%, ինչը հնարավորություն կտա տեղական համայնքներին ավելի արդյունավետ օգտագործել իրենց միջոցները։ Դասընթացի ընթացքում քննարկվեցին նաև վառելիքի տնտեսման բնապահպանական ...
Մանրամասն |
|
25.09.24
ԱՀՆԻՁՈՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՆԻՔԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ՝ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
|
Ահնիձոր բնակավայրում մեկնարկել է տարեցների և երիտասարդական կենտրոնի, ինչպես նաև կից դահլիճի տանիքի նորոգման աշխատանքները։ Ծրագիրը կյանքի է կոչվել Մասնակցային ժողովրդավարության ծրագրի շրջանակներում՝ Թումանյանի համայնքապետարան\ Tumanyan municipalityի EcoHub հիմնադրամի և Ահնիձորի Զարգացման Հիմնադրամ / Ahnidzor Development Foundation ի համագործակցության արդյունքում։Ծրագրի հաջող ընթացքն ու արդյունքները հնարավոր են դարձել բնակիչների և գործընկեր կազմակերպությունների միասնության շնորհիվ։Ահնիձորի բնակիչները մեծ ակտիվությամբ և պատրաստակամությամբ մասնակցել են շինարարական աշխատանքներին` իրենց ներդրումն ունենալով գյուղի ու համայնքի զարգացման գործում։Թումանյանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում ...
Մանրամասն |
|
21.09.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ թումանյանցիներ,Շնորհավորում եմ Ձեզ Անկախության տոնի առթիվ։ Այս օրը ևս մեկ առիթ է' վերաարժևորելու մեր անցած ուղին՝ մեր հաղթանակներն ու պարտությունները, մեր դժվարություններն ու հաջողությունները։ Անկախ մեր առօրյա մարտահրավերներից, մենք միշտ հպարտությամբ ենք հիշում մեր նախնիների պայքարն ու մեր պատմության փառապանծ էջերը, որոնք ձգվում են դարերի խորքից։Հայոց պատմությունը լի է վճռորոշ պահերով, երբ հայ ժողովուրդն իր հավատքով, հոգևոր ուժով և անխախտ կամքով աներեր է մնացել: Տունը, ընտանիքը և եկեղեցին եղել են այն հիմքերը, որոնց վրա կառուցվել է մեր պետականությունը: Նույնիսկ ամենադժվար պահերին մեր նախնիները չեն կորցրել հույսը, իսկ մեր մայրերն ու հայրերը՝ իրենց հպարտությունը։Այսօր ...
Մանրամասն |
|
20.09.24
ԼՈՐՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՈՒՏՔԻ ՄՈՏ ՏԵՂԱԴՐՎԵՑ ԼՈՒՍԱՐՁԱԿՈՂ ՑՈՒՑԱՆԱԿ
|
Լորուտ բնակավայրի մուտքի մոտ տեղադրվեց գեղեցիկ լուսարձակող ցուցանակ, որը ջերմորեն ողջունում է բոլոր այցելուներին։ Ցուցանակի գաղափարի հեղինակը Լորուտի բնակիչ Սարգիս Եզեկի Խաչիկյանի (Լյովա) թոռնուհի Սոֆյա Խաչիկյանն է, իսկ այն տեղադրվել է Սարգիս Խաչիկյանի 9 թոռների կողմից՝ նրանց անձնական միջոցներով՝ ի նշան հարգանքի և սրտաբաց նվիրատվության իրենց պապի և բնակավայրի հանդեպ։
|
|
19.09.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
|
Թումանյան համայնքապետարանը, կարևորելով արոտավայրերի պահպանման և բարելավման հարցը Բնության համաշխարհային հիմնադրամի WWF Armenia հետ համագործակցությամբ` «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում.Դսեղ և Լորուտ բնակավայրերում կառուցվել են մեկական ջրխմոց և մակատեղի, որոնք ապահովում են արոտավայրերի կենսագործունեությունը՝ օգնելով գյուղատնտեսներին և անասնապահներին։ Մարց գյուղում կառուցվել են երկու նոր ջրխմոցներ՝ աջակցելով արոտավայրերի ավելի արդյունավետ օգտագործմանը, իսկ Ահնիձոր գյուղում կառուցվել է մեկ ջրխմոց, ինչպես նաև բարեկարգվել է հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհը։Այս ծրագրերի իրականացման գլխավոր նպատակը համայնքի հիմնախնդիրներից մեկին լուծումն ...
Մանրամասն |
|
03.09.24
ՆԱՎԱԿԸ ԳԱԼԻՍ Է ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
Սիրելի' թումանյանցիներ, Սիրով տեղեկացնում ենք, որ Թումանյան համայնքում սկսում է գործել "Նավակ" երեխայի և ընտանիքի աջակցության համայնքային կենտրոնը։ Կենտրոնը ուղղված է երեխաների զարգացման, սոցիալական և կրթական աջակցության ապահովմանը և կյանքի է կոչվել «Վորլդ Վիժն Հայաստան» Երեխաների Պաշտպանության Հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԱՍՀՆ ֆինանսավորմամբ։Կենտրոնի հիմնական ծառայությունները ներառում են՝Հոգեբանի և լոգոպեդի անհատական խորհրդատվություն և աջակցությունԿրթական և ստեղծագործական խմբակներԵրեխաների հասարակական ու սոցիալական ինտեգրման ծրագրերԿենտրոնի գործունեությունը կկազմակերպվի փորձառու մասնագետների կողմից, ովքեր պատրաստ են աջակցելու մեր երեխաներին՝ նրանց զարգացմանը նպաստելու համար:Մենք հավատում ...
Մանրամասն |
|
02.09.24
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
|
2024 թ. սեպտեմբերի 2-ին կայացավ Թումանյան համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված հանձնաժողովի նիստը։ Նիստի ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.1. Համայնքում ծնված նորածին երեխաների ծնողներին միանվագ դրամական աջակցություն տրամադրելու հարցը:2. Համայնքի հանրակրթական դպրոցների գործունեության աջակցման շրջանակում 2024թ. առարկայական օլիմպիադաներում մրցանակակիր աշակերտներին խրախուսելու համար դրամական պարգևներ տրամադրելու հարցը:3. Համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ինչպես նաև մշակութային կյանքի խթանման շրջանակներում՝ աշխարհի, Եվրոպայի և հանրապետական մրցաշարերում բարձր ցուցանիշներ ապահոված մարզիկներին դրամական խրախուսանք տրամադրելու հարցը:Հանձնաժողովը որոշեց՝1. Նորածին երեխաների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |