Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.12.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

Սիրելի՛ այցելու,
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում:
Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու համայնքի պատմամշակութային ժառանգությանը, համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը:
Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: Հուսով եմ, որ դուք այստեղ կգտնեք Թումանյանի համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն:

Հարգանքով՝  Թումանյան համայնքի ղեկավար 
Սուրեն Վաչագանի Թումանյան

10.03.25 ՄԱՐՏԻ 8-Ը ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 🌸💐
Այսօր համայնքապետարանի աշխատակիցները համայնքի ղեկավար՝ Սուրեն Թումանյանի նախաձեռնությամբ այցելեցին համայնքի կրթօջախներ՝ շնորհավորելու աշխատող բոլոր կանանց և աղջիկներին գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ։ Նրանք փոխանցեցին համայնքի ղեկավարի ջերմ շնորհավորանքները և փոքրիկ նվերներ՝ գնահատելով կանանց ներդրումը կրթության և սերունդների դաստիարակության գործում։
💖🌷
08.03.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8֊Ի ԱՌԹԻՎ
Համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8֊ի առթիվ։Սիրելի՛ մայրեր, կանայք և աղջիկներ,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ գարնան այս ամենագեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ։ Սա ևս մեկ հնարավորություն է՝ մեզ համար երախտագիտությամբ բարձրաձայնելու Ձեր անսահման սիրո, հոգատարության և նվիրումի մասին։Եթե գարունը բնության նոր շնչառությունն է, ապա կինն այն զորեղ ուժն է, որն իր ջերմությամբ, սիրով ու հոգատարությամբ կյանք է պարգևում ամեն բանին։ Դուք եք, որ Ձեր նրբությամբ, իմաստությամբ և անսահման նվիրումով լուսավորում եք մեր առօրյան՝ դարձնելով այն ավելի բարի, ավելի գեղեցիկ և ավելի լուսավոր։Սիրելի՛ կանայք,Դարեր շարունակ հայ կինը եղել է օջախի ջերմությունը պահպանողը, ընտանիքի ամուր հենարանը, ազգային ինքնության ... Մանրամասն
07.03.25 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ և ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՐԱՆ
Դու՞ էլ ես ուզում դառնալ քո համայնքի փոփոխությունների շարժիչ ուժը։«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն «Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․ քաղաքացիական ներգրավվածության բարձրացում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու առաջնորդության և քաղաքացիական ներգրավվածության թեմաներով աշխատարանի։Աշխատարանի մասնակիցները հետագայում հնարավորություն կունենան հանդես գալու համայնքային նախաձեռնությամբ։ Ե՞րբ։ Մարտի 15 և 16 Ո՞վ կարող է մասնակցել 16-30 տարեկան երիտասարդներ Թումանյան համայնքից Ինչպե՞ս դիմել Լրացրու մասնակցության հայտը մինչև մարտի 13-ը, ժամը 23:59 - https://forms.gle/bEaVGyGZAsQNbMMZ6։ Հարցերի դեպքում կարող եք կապ ... Մանրամասն
05.03.25 ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) 2026թ. նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները (Հայաստանը կոնցենվիան վավերացրել է 2004թ.): ԵԽ Լանդշաֆտի մրցանակը կոչված է խթանել վարչատարածքային միավորների կայուն զարգացումը՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրացնել հանրային իրազեկվածությունը լանդշաֆտների պաշտպանության կարևորության, դրանց դերի և փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել քաղհասարակության և հանրային մասնակցության դերը ՏԻՄ ոլորտում:    Մրցանակը շնորհվում է լանդշաֆտների պաշտպանության, կառավարման ... Մանրամասն
05.03.25 ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ թումանյանցիներ,«Սովորելով» կրթական հասարակական կազմակերպությունը «Կրթության ուժ» ծրագրի շրջանակում առաջարկում է սոցիալական տարբեր խմբերում գտնվող անձանց ԱՆՎՃԱՐ ուսուցում և մասնագիտացում՝ հետևյալ մասնագիտություններով․ SMM (Սոցիալական մեդիայի կառավարում) Գրաֆիկ դիզայն Վաճառքի մենեջմենթՄարդկային ռեսուրսների կառավարում (HRM) Copywriting (Տեքստերի ստեղծում և մշակում) Reel Making (հոլովակների պատրաստում և մոնտաժ) Wildberries seller and meneger Տվյալների վերլուծություն (Data Analysis)Ծրագրի ավարտից հետո մասնակիցները ձեռք կբերեն աշխատաշուկայում պահանջված հմտություններ և մասնագիտական փորձ՝ հետագայում աշխատանքի տեղավորման հնարավորություն ունենալով։ Մասնակցությունը անվճար ... Մանրամասն
05.03.25 ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՊԱՐԱՊԵՏ
Ծնունդդ շնորհավո՛ր, Սպարապե՛տ։Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. մարդու, որ ապրեց ու ընկավ հանուն հայրենիքի, հանուն մեզ՝ միասնական ու ուժեղ Հայաստանի երազանքով։ Նրա խոսքերը տարիներ անց էլ մնում են ուղենիշ, զարթուցիչ՝ մեր խղճի ու հավաքական ուժի համար։«Մեր փրկությունը մեր միասնական ուժի մեջ է»։Այս նախադասությունը մեր կյանքի ամեն օրը պիտի շշնջանք, բարձրաձայնենք, վանկարկենք, որ երբեք չմոռանանք՝ մենք առանց իրար ոչ ոք ենք։Սպարապետը մեզ զգուշացնում էր՝«Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։ Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո էլի մեկմեկու անվերապահորեն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք...»Այսօր նրա տողերը կարդում ... Մանրամասն
28.02.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
📍Հարգելի քաղաքացիներ
ℹԵթե դուք վճարում եք եկամտային հարկ և ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիրը, ապա Կառավարությունը առողջապահության և/կամ կրթության համար կատարված անկանխիկ ծախսերի մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն է տալիս։
Այս քաղաքականությունը Կառավարության հերթական ներդրումն է քաղաքացիների առողջության պահպանման և կրթության ոլորտում։
Ստորև հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնում ենք սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը ⤵️
21.02.25 ՁՆԱՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Թումանյանի համայնքապետարանը ամբողջությամբ ներգրավվել է ներբնակավայրային փողոցների ձնամաքրման աշխատանքներին՝ կիրառելով իր տեխնիկական միջոցների ողջ ներուժը։ Ձյան առատ տեղումների պատճառով համայնքի տարբեր հատվածներում առաջացած դժվարանցանելի իրավիճակները վերացնելու նպատակով աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով։
Թումանյանի համայնքապետարանը իր ամբողջ տեխնիկական միջոցներով ներգրավվել է ներբնակավայրային փողոցների ձնամաքրման աշխատանքներին….
Թումանյանի համայնքապետարանը շարունակում է աշխատանքները մինչև լիարժեք մաքրված ճանապարհներ ունենալը և կոչ է անում բնակիչներին պահպանել անվտանգության կանոնները՝ խուսափել անհարկի տեղաշարժումներից։

19.02.25 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԵԾՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
 
Այսօր համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը
համայնքապետարանի աշխատակիցների հետ այցելեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան՝ մեծ Լոռեցու ծննդյան օրվա առթիվ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու նրա անմահ հիշատակին։
Թումանյանը ազգային մտածողության հենասյուն էր, ժողովրդի ձայնն ու հոգին, որի խոսքը մնաց հավերժական։
Իսկ կրելով Թումանյանի անունը, մեր համայնքը զգում է մեծ պատիվ, բայց նաև պատասխանատվություն՝ պահպանելու և փոխանցելու նրա ստեղծագործությունները, գաղափարներն ու արժեքները։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Միջոցառումներ
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես
Համայնքի ղեկավարի 2023 թվականի հաշվետվություն
Թումանյան համայնքի ավագանու նիստ 24․10․2023
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 07․04․23
Համայնքի ղեկավարի 2022թ տարեկան հաշվետվություն
Ավագանու 2023թ փետրվարի 27-ի հերթական նիստ
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 29․11.22
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 27.01.23
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 07․10.22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 13․06․22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 04․07․22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 15.04.22
Ավագանու հերթական նիստ 18.02.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.01.2022
Ավագանու նիստ 23.12.2021
Ավագանու անդրանիկ նիստ 20.12.2021
Տարեկան հաշվետվություն 2020
Ավագանու արտահերթ նիստ 12.06.2020
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 13.05.20
Ավագանու արտահերթ նիստ 06.05.2020
<<Աշնանային հանդես>>
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.10.19
Թումանյան քաղաքի մանկապարտեզում 04.09.2019
Թումանյան համայնքի ավագանու նիստ 03.09.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես2019
Ավագանու արտահերթ նիստ 26.04.2019
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 04.03
Թումանյան համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ամանորյա հանդես 2018
Թումանյանի համայնքապետարանի տարեկան հաշվետվություն
Ավագանու արտահերթ նիստ 04.07.2018
Հունիսի 1-ը Թումանյան համայնքի քաղաք Թումանյանում
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 23.03.20
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21.02.20
Թումանյան համայնքի ավագանու նիստ 12.02.2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner