Ղեկավարվելով ՀՀ ՏԻՄ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով , ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով ՀՀ Կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով,ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով,ՀՀ Կառավարության 02.02.2002թ. թիվ 88 որոշումը, հիմք ընդունելով Լոռի-3 միկրոռեգիոնալ համակցվածտարածական պլանավորման փաստաթուղթը,Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 24.09.2024թ. թիվ 87-Ա որոշումը,ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-16 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 2024թ. հոկտեմբերի 16-ի թիվ 823-Ա որոշումը և Արթուր Արմենի Աթյանի /մուտք՝08.09.2025թ. թիվ 602 /դիմումը՝
Որոշում եմ.
1.Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի 5-րդ փողոց թիվ 10/4 հասցեում գտնվող 06-035-0048-0024 (սեփականության իրավունքի վկայական N10092024-06-0024) կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության 0,0032 հա մակերեսով արդյունաբերական օբյեկտներ հողատեսքիարտադրամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել այն փոխադրելով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սպասարկման համալիրի և համապատասխանեցնել Լոռի-3 միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթով սահմանված հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը:
2.Սեփականության իրավունքով պետական գրանցում ստացած 19.04 քմ մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ,տեսակը՝ չորանոցպահեստինպատակային և գործառնական նշանակությունը համարել փոփոխված հասարակական նպատակային նշանակության. 19.04 քմ մակերեսով չորանոց պահեստը` որպես սպասարկման օբյեկտ, և հասարակական նշանակության շինություն համաձայն ՀՀ Կառավարության 02.02.2002թ. 88-Ն որոշման դրույթների:
3.Շինությունների նպատակային նշանակությունները փոփոխվում են առանց քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման,քանի որ շին. աշխատանքներ չեն իրականացվել:
4. 06-035-0048-0024 ծածկագրում գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր փոստային <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք, գ.Դսեղ 5-րդ փողոց, 10/4 սպասարկման օբյեկտ>> հասցե:
5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: