Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի <<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին >> թիվ119-Ն որոշումը՝
Որոշում եմ.
1.Թումանյան համայնքի 2025 թվականի բյուջեում կատարել փոփոխություններ՝ բյուջեի օրինակելի ձևին համապատասխան.
1) Վարչական և ֆոնդային մասերի ծախսերում կատարել փոփոխություններ`համաձայն հատվածների և հավելվածների: