|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 17  հունվարի  2020 թվականի N 6-Ա
 | 
| ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 9/29 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին  մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Թումանյան  համայնքի ղեկավարի 2019թ. նոյեմբերի 21-ի թիվ 131-Ա  որոշմամբ քաղաքացի Անուշ Սուրենի Ղալայանի կողմից Թումանյան քաղաքի 5-րդ փողոցի թիվ 9/29 հասցեում ինքնակամ կառուցված 24.9քմ արտաքին մակերեսով ավտոտնակինկատմամբ ճանաչված  համայնքի սեփականության իրավունքը  /սեփ. վկայական` N 11122019-06-0065/, համայնքապետարանի գրավոր առաջարկությունը ՝վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով քաղաքացու կողմից տրված համաձայնությունը և հիմքը ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
 Թումանյան  համայնքի ավագանին որոշում է.
 Տալ համաձայնություն Թումանյան քաղաքի 5-րդ փողոցի թիվ 9/29 հասցեում գտնվող 24.9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 0.00249 հա մակերեսով հողամասը, համապատասխանաբար 8715 ՀՀ դրամ և 2390.4 ՀՀ դրամ արժեքներով, քաղաքացի Անուշ Սուրենի Ղալայանին  ուղղակի վաճառքով օտարելու համար: | 
| 
 | Կողմ -6  ԽԵՉՈՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՐԱՆՏ ՎԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ  ՎԻՐԱԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |