Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «Սամվել Ղարագյոզյան» ԱՁ-ի կողմից 30.03.2025թ-ին տրված N 2-03 փորձագիտական եզրակացությունները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Թումանյանի համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների սեփականություն հանդիսացող գույքը ժամկետանց,փչացած և օգտագործման ոչ պիտանի լինելու պատճառով դուրսգրել՝ հանաձայն հավելվածի։
2. ՀՈԱԿ-ների տնօրեններին՝ Դուրսգրված գույքը հանել ՀՈԱԿ-ների հաշվեկշռից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման հաջորդող օրվանից: