Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով,Հայաստան Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 4 րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով,հաշվի առնելով, որ բնակելի տունը չի խախտում այլանձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը,չի
առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում է քաղաքաշինական նորմերը,հիմք ընդունելով ժառանգության իրավունքի /31.07.2020թ. սեղանամատյան N 1426 և N 1427/ վկայագիրը, <<ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծերը և Նորիկ Պարույրի Թորոսյանի /մուտք՝ 28.08.2020թ. թիվ 205/ դիմումը՝
որոշում եմ.
1.Վերականգնել և ճանաչել քաղաքացիներ՝ Նորիկ Պարույրի Թորոսյանի /ծնվ.1970թ./,Անուշ Անդրանիկի Շախկուլյանի /ծնվ. 1946թ./ և Գագիկ Պարույրի Թորոսյանի /ծնվ. 1975թ./ համասեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,ք.Թումանյան,8-րդ փողոց թիվ 20 հասցեում գտնվող 06-004-0021-0092 ծածկագրի 0,12352 հա հողամասի և հողամասում 1961թվականին կառուցված 55,8 քմ մակերեսով բնակելի տան, 32.0 քմ մակերեսով նկուղի,32,3քմ մակերեսով բաց պատշգամբի, 25,5քմ հարթակի,16,8քմ մակերեսով մառանի, 7,5քմ մակերեսով սան.հանգույցի, 13,6քմ ծածկարանի,3,0քմ մակերեսով կաթսայատան և 20,7քմ մակերեսովանասնագոմի նկատմամբ:
2.ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,ք.Թումանյան,8-րդ փողոց, թիվ 20 հասցեում գտնվող 83,8քմ մակերեսով բնակարանի գործառնական նշանակությունը փոխել բնակելի տան գարծառնական նշանակության:
3.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Բնակելի տանը տրամադրել նոր <<ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, ք.Թումանյան, 8-րդ փողոց,բնակելի տուն 20>> հասցեն:
5.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում:
6.Հողամասում առկա 2016թ.կառուցված 27.2քմ մակերեսով ավտոտնակը ենթակա է գրանցման նշագծված տարբերակով,որը կօրինականացվի ՀՀ Կառավարության 18.05.2006թ. No: 912-Ն որոշման համաձայն պետական գրանցում ստանալուց հետո: 7.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ղեկավարի 2020թ. սեպտեմբերի 7-ի<<Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի 8-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու, ինքնակամ կառույցն օրինականացնելու և փոստային հասցե տրամադրելու մասին>>թիվ 90-Ա որոշումը: