Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հ Հ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 05052020-06-0022 ) Թումանյան համայնք, Թումանյան քաղաք 06-004-0003-0112 ծածկագրի հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,4127 հա մակերեսով այլ հողեր գործառնական նշանակության հողատեսքը աճուրդ- վաճառքով օտարելու համար:
2. Հողամասի մեկնարկային գինը սահմանել 250000 ՀՀ դրամ, քայլի չափը սահմանել 12500 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել՝ 12500 ՀՀ դրամ: