Այսօր: Ուրբաթ, 4 Դեկտեմբերի 2020թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 105-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2020 թվականի N 105-Ա

06-004-0011-0025 ԾԱԾԿԱԳՐԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ, 0.0482 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ,ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի  Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ մասով«Իրավունք հաստատող փաստաթղթերը  չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, հաշվի առնելով, որ բնակելի տունը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերըչի առաջացնում հարկադիր սերվիտուտ,պահպանում է  քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով ժառանգության իրավունքի /25.09.2020թ. գրանցամատյան N 1949/ վկայագիրը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծերը և Միհրան Շաքարի Մարուքյանի /մուտք՝ 25.09.2020թ. թիվ 229/ դիմումը՝       
որոշում եմ.

1.Թումանյան քաղաքի կադաստրային քարտեզի 06-004-0011-0025 ծածկագրում 1952 թվականին կառուցված 120,3քմ մակերեսով բնակելի  տունը և կառուցման և սպասարկման համար զբաղեցրած 0.0482 հա մակերեսով սահմանազատված  հողամասը համարել Միհրան Շաքարի Մարուքյանի (ծնված՝ 05.01.1956թ.) և Հրանուշ Գագոյի Աղամյանի (ծնված՝ 29.08.1956թ.) համասեփականությունը:

2. ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,ք.Թումանյան, 1-ին փողոց, թիվ 8/2 հասցեում գտնվող 120,3քմ մակերեսով բնակարանի  գործառնական նշանակությունը փոխել բնակելի տան գարծառնական նշանակության:

3. Բնակելի տանը տրամադրել նոր <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,ք.Թումանյան,1-ին փողոց, թիվ 8/2>> հասցեն:

4. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

5. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

6. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

7. Հողամասում առկա 1987թ. կառուցված 28,1քմ մակերեսով բնակելի տունը,52,4քմ մակերեսով բաց պատշգամբը, 53,6քմ մակերեսով հարթակը և 1984թ. կառուցված 23,6քմ մակերեսով ավտոտնակը ենթակա են գրանցման նշագծված տարբերակով, որը կօրինականացվի ՀՀ Կառավարության 18.05.2006 No: 912-Ն որոշման համաձայն պետական գրանցում ստանալուց հետո:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1

(+374)98 04-80-46

tumanyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner