Այսօր: Չորեքշաբթի, 22 Մայիսի 2019թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 525
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Ինչպե՞ս ստանալ համայնքի տարածքում խաղատներին, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն

Համայնքի տարածքում խաղատներին, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան.
Համապատասխան թույլտվությունը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեսակի այն օբյեկտները, որոնք ժամը 24.00-ից հետո գործունեություն չեն իրականացնում, քաղաքապետարան են ներկայացնում հայտարարություն, ժամը 24.00-ից հետո չաշխատելու վերաբերյալ:  
Համայնքի տարածքում `առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման  օբյեկտները, բաղնիքները /սաունաները/, խաղատները ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվել է.
1) առևտրի օբյեկտների համար` 25000 դրամ,
2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50000 դրամ,
3)բաղնիքների /սաունաների/ համար` 200000 դրամ,
4)խաղատների կազմակերպման համար` 500000 դրամ,
5)շահումով խաղերի կազմակերպման համար` 250000 դրամ,
6)վիճակախաղերի կազմակերպման համար` 100000 դրամ:
 որը պետք է վճարվի համայնքային բյուջեի -հաշվեհամարին:  Թումանյանի համայնքապետարան:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՇԱՔԱՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ (Համայնքի ղեկավարի տեղակալ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 15/12/2017
Թեմա Առեւտուր եւ սպասարկում
Իրավական հիմքը ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16 հոդված; ՀՀ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 7,9,10,12 հոդվածներ; Թումանյան համայնքի ավագանու «ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի տարածքում Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանման մասին» 06.11.2014թ. N47-Ն որոշում:
Պահանջվող փաստաթղթերը ա) Պետ.ռեգիստրի վկայական բ) Մուծման անդորրագիր
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1

(098)048046

tumanyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner