Հարգելի՛ բնակիչներ
Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցող հրդեհների վերլուծությունը վկայում է այն մասին, որ վերջիններս, հիմնականում, տեղի են ունենում խոտածածկ տարածքներում։ Հրդեհների առաջացման օջախները, շատ դեպքերում, գտնվում են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների օտարման գոտիներում, որոնք պատված են լինում խիտ, չոր բուսածածկույթով:
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է իրականացնել հրդեհային անվտանգությունն ապահովող անհետաձգելի միջոցառումներ: Մասնավորապես, անհրաժեշտ է բոլոր միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների երկայնքով (օտարման շերտերում) ստեղծել անվտանգության հանքայնացված գոտիներ (ճանապարհների երկու կողմերից 10մ լայնությամբ): Անվտանգության գոտիները կարող են ստեղծվել խոտհունձի, հողի վարման, այնուհետև՝ չոր բուսականության հավաքման և հեռացման միջոցով։