Հարգելի՛ բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ որպես աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» ծրագրի (OFDNA) շրջանակում մեկնարկում է օրգանական գյուղատնտեսության սերտիֆիկացման աջակցության մրցույթը։
Մրցույթին կարող են մասնակցել Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ծրագրում ընդգրկված համայնքների ֆերմերները, կոոպերատիվները, վերամշակող կազմակերպությունները, որոնք արդեն ներգրավված են կամ ցանկություն ունեն զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ։
Հայտերը ընդունվում են առցանց կամ թղթային տարբերակով (Word / PDF): Հայտերի ընդունման վերջնաժամկետը 30.09.2020թ.-ն է:
Ծրագրի իրականցման գործընթացին Լոռու մարզից ընդգրկված են հետևյալ համայնքները և բնակավայրերը՝
Աթան, Բովաձոր, Ձորագյուղ, Հագվի, Հոբարձի, Քարաբերդ, Քարինջ, Կարմիր Աղեկ, Լեջան, Լոռի Բերդ, Լորուտ, Մարց, Պրիվոլնոյե, Շամուտ, Ծաղկաշատ, Ծաթեր, Ուռուտ:
Ծրագիրը (OFDNA) եռամյա է, այն իրականացվում է «Էկո-Գլոբ» բնապահպանական հասարակական կազմակերպության և «Բեզոար» վայրի բնության պահպանման հասարակական կազմակերպության կողմից:
Մրցույթի վերաբերյալ մանրամասն կարող եք ծանոթանալ nabu.am կայքից: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374)55575528 հեռախոսահամարին կամ գրել organiccontest@nabu.am հասցեին։