Հարգելի՛ բնակիչներ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․մարտի 16-ի 298-Ն որոշմամբ՝
1․ ապահովել քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները ստանալով նույնպես էլեկտրոնային եղանակով՝ նպատակ ունենալով բացառել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումները։
2․ չայցելել պետական մարմինների սպասարկման գրասենյակներ:
3․Ընդունել ի գիտություն, որ հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկատվություն տնօրինող պետական շուրջ 60 մարմիններին էլեկտրոնային եղանակով ուղարկել հարցում, դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան (մարմինների ցանկը ստորև):
Անվանումը
- ՀՀ Ազգային ժողով
- ՀՀ Նախագահի աշխատակազմ
- ՀՀ վարչապետի աշխատակազմ
Նախարարություններ
- ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
- ՀՀ առողջապահության նախարարություն
- ՀՀ արդարադատության նախարարություն
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
- ՀՀ արտաքին գործերի նախարարություն
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
- ՀՀ պաշտպանության նախարարություն
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
- ՀՀ ֆինանսների նախարարություն
Կառավարությանըենթակամարմիններ
- Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
- Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
- Կրթության տեսչական մարմին
- Կադաստրի կոմիտե
- Պետական եկամուտների կոմիտե
- ՀՀ վիճակագրական կոմիտե
- ՀՀ քաղաքաշինության կոմիտե
- Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
- Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Վարչապետինենթակամարմիններ
- ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
- ՀՀ Ոստիկանություն
- ՀՀ Պետական վերահսկողական ծառայություն
Մարզպետարաններ
- Արագածոտնի մարզպետարան
- Արարատի մարզպետարան
- Արմավիրի մարզպետարան
- Գեղարքունիքի մարզպետարան
- Լոռու մարզպետարան
- Կոտայքի մարզպետարան
- Շիրակի մարզպետարան
- Սյունիքի մարզպետարան
- Վայոց ձորի մարզպետարան
- Տավուշի մարզպետարան
Սահմանադրական և այլ մարմիններ
- ՀՀ Սահմանադրական դատարան
- ՀՀ գլխավոր դատախազություն
- ՀՀ քննչական կոմիտե
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
- ՀՀ Կոռուպցիայի Կանխարգելման Հանձնաժողով
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Նախարարությանըենթակամարմիններ
- Հարկադիր ծառայություն
- Միգրացիոն ծառայություն
- Ջրային կոմիտե
- Սոցիալական ապահովության ծառայություն
- Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
- Պետական գույքի կառավարման կոմիտե
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտե
Այլպետականմարմիններև ընկերություններ
- «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ
- «Էլեկտրոնային կառավարման, ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ
- «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ
- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ
- Հայաստանի ազգային պատկերասրահ
Այլ
- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն