ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
01.11.2019թ.
Սույնով Թումանյանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թումանյանի քաղաքային համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին և Թումանյան համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու վերաբերյալ որոշումների նախագծերի հանրային բաց լսումներին և/կամ/քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են համայնքի ավագանու և վարչական ղեկավարների նստավայրերում, ինչպես նաև Թումանյան համայնքի պաշտոնական համացանցային կայքում մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թումանյանի քաղաքային համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին և Թումանյան համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու վերաբերյալ որոշումների նախագծերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ մինչև 2019 թվականի նոյեմբերի 18-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tumanyancity.am) կամ գրավոր ներկայացնել Թումանյանի համայնքապետարան:
2019թ.նոյեմբերի 19-ին` ժամը 12:00-ին Թումանյանի համայնքապետարանի վարչական շենքում, 2019թ.նոյեմբերի 15-ին` ըստ հաջորդականության ժամը 11:00-ին , 14-00-ին,
16-00-ին Շամուտ,Աթան ,Ահնիձոր , 2019թ.նոյեմբերի 18-ին` ժամը 11:00-ին , 14-00-ին,
16-00-ին Լորուտ ,Մարց ,Քարինջ բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի կունենա նախագծերի քննարկման հանրային բաց լսումներ:
Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆԱՔԱՊԵՏԱՐԱՆ