ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանում 2019թ. հունիսի 27 -ին ժամը 1500- ին կկայանա Թումանյան համայնք, գ.Մարց, Խոզալանների հանդամաս թիվ 1 հասցեում գտնվող 06-071-0110-0102 ծածկագրի արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.0686 հա հողատեսքի և հողատեսքի վրա կառուցված 646.4քմ մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության կիսաքանդ շինության կրկնակի աճուրդ- վաճառք 1 լոտով: Գույքի և հողամասի օտարման մեկնարկային գինը սահմանել՝ 500000 ՀՀ դրամ, քայլի չափը սահմանել՝ 25000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել՝ 25000 ՀՀ դրամ:Հողամասի և գույքի նկատմամբ սահմանափակումներ՝ ներառյալ սերվիտուտներ չկան:Հայտերը ընդունվում են մինչև 2019թ. հունիսի 21–ը ժամը 1700: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել Թումանյանի համայնքապետարան կամ զանգահարել 098-048-046 հեռախոսահամարով: