ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Վորլդ Վիժնը կաջակցի այն ընտանիքներին, որոնք Հայաստանում ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ են Արցախից տեղափոխված մեր հայրենակիցներին։ Ծրագրի նպատակն է ավելացնել ընտանիքի եկամուտը, ինչը կօգնի հոգալ նաև հյուրընկալվողների կարիքները։
 Այդ նպատակով Վորլդ Վիժնը կտրամադրի մասնագիտական գործիքներ հյուրընկալներին՝ իրենց աշխատանքային գործունեությունը ընդլայնելու և/կամ մատուցվող արտադրանքի/ծառայության որակը բարձրացնելու համար։
 Յուրաքանչյուր մասնակցին տրամադրվող գործիքների արժեքը չի կարող գերազանցել 150,000 դրամը:
 Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հղումով և լրացնել հայտադիմումը՝
 Ուշադրություն․ դիմումները կանցնեն ընտրության փուլ, որի արդյունքում կիրականացվի կարիքների գնահատում։
Աջակցությունը կտրամադրվի հյուրընկալությունը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում։ Ծրագրին մասնակցելու համար կարող է դիմել ընտանիքի անդամներից միայն մեկը:
 Նախաձեռնությունն իրականացվում է «Կայուն լուծումներ տեղահանված և կոնֆլիկտից տուժած անձանց ինտեգրման համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի գրասենյակի կողմից։
|