Այսօր: Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2025,Հոկտեմբեր 24 - Նոյեմբեր 13
<<ԴՍԵՂԻ ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի դաստիարակի մրցույթ
2025,Հոկտեմբեր 22 - Նոյեմբեր 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.12.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

Սիրելի՛ այցելու,
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում: Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու համայնքի պատմամշակութային ժառանգությանը, համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը: Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: 
Հուսով եմ, որ դուք այստեղ կգտնեք Թումանյանի համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն:

Հարգանքով՝  Թումանյան համայնքի ղեկավար 
Սուրեն Վաչագանի Թումանյան

27.10.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի թումանյանցիներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 28-ից, երեքշաբթի օրվանից, Թումանյան քաղաքի ճանապարհը փակ կլինի երկկողմանի երթևեկության համար՝ ասֆալտապատման աշխատանքների իրականացման նպատակով։ Ասֆալտապատումը իրականացվելու է դպրոցի մոտից։
Խնդրում ենք ցուցաբերել ըմբռնում և ժամանակավոր անհարմարությունները ընդունել համբերությամբ՝ ի նպաստ մեր քաղաքի բարեկարգման։
24.10.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի բնակիչներ,
տեղեկացնում ենք, որ վաղը՝ հոկտեմբերի 25-ին, Դսեղ բնակավայր դեպի Աթան բնակավայր տեղի կունենա զինվորական երթ։
Խնդրում ենք երթի ընթացքում ցուցաբերել զգոնություն, պահպանել երթևեկության կանոնները:
23.10.25 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺՆ ԵՆ
Այսօր համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը ընդունել էր «Թումանյանի երիտասարդ կամավորներ» նախաձեռնության անդամներին։Հանդիպումն անցավ կառուցողական և ջերմ մթնոլորտում։ Երիտասարդները ներկայացրեցին իրենց նախաձեռնության նպատակը, հիմնական ուղղությունները և իրականացված աշխատանքները՝ ընդգծելով համայնքի զարգացմանն ու սոցիալական կյանքին նպաստելու իրենց պատրաստակամությունը։Համայնքի ղեկավարը բարձր գնահատեց երիտասարդների ակտիվությունը, պատասխանատվությունը և համայնքի տարբեր նախաձեռնություններում ունեցած մասնակցությունը՝ շնորհակալություն հայտնելով նրանց կատարած աշխատանքի համար։ Սուրեն Թումանյանը նշեց, որ համայնքի առաջընթացը հնարավոր է երիտասարդների ներգրավվածությամբ և վստահեցրեց, որ համայնքապետարանը ... Մանրամասն
23.10.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 1-ը գույքահարկի վճարման վերջնաժամկետն է. Թումանյան համայնքի հարգելի՛ բնակիչներ! Օրենքով սահմանված տույժերից և տուգանքներից խուսափելու համար հորդորում ենք մինչև սույն թվականի դեկտեմբերի 1֊ը կատարել անշարժ գույքի հարկի (նախկինում՝ գույքահարկ, հողի հարկ), հողամասերի վարձակալության վարձավճարների, տեղական տուրքերի, ինչպես նաև աղբահանության վճարումները։Անշարժ գույքի հարկի, աղբահանության, հողի հարկի, գույքահարկի, փոխադրամիջոցների հարկերի վճարների չափը ճշտելու և վճարումներ կատարելու համար կարող եք այցելել Թումանյանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ (ք. Թումանյան, Կենտրոնական փողոց շենք 1) կամ զանգահարեք 098 04-80-46 հեռախոսահամարով և կամ այցելելք ձեր բնակավայրի ... Մանրամասն
17.10.25 🌟 Դարձիր երիտասարդ եվրոպական դեսպան! 🌍
Դարձիր երիտասարդ եվրոպական դեսպան! Եթե երբևէ մտածել ես, որ ուզում ես լինել փոփոխություն բերողներից մեկը,հենց հիմա է պահը։«ԵՄ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ արևելք» ծրագիրը հայտարարում է նոր ընդունելություն՝Երիտասարդ եվրոպական դեսպանների (YEAs) ցանցում միանալու համար։Դու կարող ես՝ Կապվել տարածաշրջանի առաջադեմ երիտասարդների հետ, Ներդնել քո ուժերն ու գաղափարները համայնքների զարգացման գործում, Սովորել, ստեղծել և ոգեշնչել ուրիշներին։Դիմիր, եթե՝ 16–26 տարեկան ես, Հայաստանի կամ Արևելյան գործընկերության երկրի քաղաքացի ես, Հետաքրքրված ես ԵՄ արժեքներով և ցանկանում ես նպաստել դրական փոփոխություններին։ Դիմելու վերջնաժամկետը՝ 2025 թ. նոյեմբերի 3-ը։ Լրացուցիչ տեղեկություններ և դիմելու ձև՝ https://euneighbourseast.eu/.../young-european.../apply/Միացիր ... Մանրամասն
16.10.25 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՍԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ <<ԲԵՐՔԻ ՏՈՆ 2025>> ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ թումանյանցիներ,

2025 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ից մինչև 15:00-ն, Լոռու մարզի Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրում անցկացվելու է Լոռու մարզի <<Բերքի տոն 2025>> տոնակատարությունը։



Թումանյանի համայնքապետարան

13.10.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ քաղաքացիներ,ՀՀ կառավարության 20.06.2025 թ. N 825-Լ որոշմամբ հաստատվել է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը»։Ծրագրի նպատակն անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումն է։Որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ որոշմամբ սահմանված ոլորտներում գործունեություն իրականացնող գործատուները, ինչպես նաև՝ համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարը, ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում, ... Մանրամասն
10.10.25 ՉԿԱԼՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Շարունակվում են Չկալովի ջրագծի կառուցման աշխատանքները։
Այս պահին տեղում կատարվում են համակարգի հիմնարար աշխատանքները՝ ներառյալ խողովակաշարերի տեղադրում, պահեստավորման ենթակառուցվածքների կառուցում և ջրի որակի վերահսկման աշխատանքներ։
Ծրագրի ավարտից հետո համայնքի բնակիչները կունենան մշտական և անվտանգ ջրամատակարարում:
09.10.25 ԲԵՐՔԻ ՏՈՆ
🍂 Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս տարի «Բերքի տոն 2025-ը» հյուրընկալելու է Դսեղ գյուղը։
Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու այս գեղեցիկ ավանդական տոնին՝ միասին նշելու աշնան առատությունը և գյուղատնտեսական հաջողությունները։
Միացե՛ք մեզ՝ վայելելու տոնական տրամադրությունը, ցուցահանդես-վաճառքները, համեղ ուտեստները և մշակութային հետաքրքիր ծրագիրը։
📍 Դսեղ գյուղ
📍 Հոկտեմբերի 1️⃣8️⃣
🕚 11:00–15:00
Սիրով սպասում ենք բոլորիդ
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Միջոցառումներ
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես
Համայնքի ղեկավարի 2023 թվականի հաշվետվություն
Թումանյան համայնքի ավագանու նիստ 24․10․2023
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 07․04․23
Համայնքի ղեկավարի 2022թ տարեկան հաշվետվություն
Ավագանու 2023թ փետրվարի 27-ի հերթական նիստ
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 29․11.22
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 27.01.23
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 07․10.22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 13․06․22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 04․07․22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 15.04.22
Ավագանու հերթական նիստ 18.02.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.01.2022
Ավագանու նիստ 23.12.2021
Ավագանու անդրանիկ նիստ 20.12.2021
Տարեկան հաշվետվություն 2020
Ավագանու արտահերթ նիստ 12.06.2020
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 13.05.20
Ավագանու արտահերթ նիստ 06.05.2020
<<Աշնանային հանդես>>
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.10.19
Թումանյան քաղաքի մանկապարտեզում 04.09.2019
Թումանյան համայնքի ավագանու նիստ 03.09.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես2019
Ավագանու արտահերթ նիստ 26.04.2019
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 04.03
Թումանյան համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ամանորյա հանդես 2018
Թումանյանի համայնքապետարանի տարեկան հաշվետվություն
Ավագանու արտահերթ նիստ 04.07.2018
Հունիսի 1-ը Թումանյան համայնքի քաղաք Թումանյանում
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 23.03.20
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21.02.20
Թումանյան համայնքի ավագանու նիստ 12.02.2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner