Այսօր: Կիրակի, 5 Ապրիլի 2020թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2123
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.03.20 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2020Թ. 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ՏԻՄ-ի և համայնքապետարանի աշխատակազմերի կողմից էլեկտրոնային եղանակով իրականացված գործառույթների և տրամադրված ծառայությունների վերաբերյալՀաշվետու  եռամսյակ - 2020թ. 1-ին եռամսյակ№№ՀամայնքԲնակության վայրի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակըԸնտանիքի կազմի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակըԳույքահարկի վերաբերյալ տրված տեղեկանքների (զրոյական) քանակը Հողի հարկի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակըՀողի և անասնագլխաքանակի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակըԱզատ ոճի տեղեկանքների քանակըՔաղաքացիներից ստացված դիմումների քանակըԴիմումներին ի պատասխան ուղարկված գրությունների քանակըՀԿՏՀ-ի միջոցով մարզպետարան առաքված՝ համայնքի ... Մանրամասն
30.03.20 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2020Թ. 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Թումանյան համայնք (2020թ. 1-ին եռամսյակ)1.Բնակավայրերի քանակը՝  7:2.Հրավիրված խորհրդակցությունների քանակը՝  11:3.Համայնքի բնակիչների ընդունելությունների քանակը՝  424:4.Բնակավայրերի այցելությունների քանակը 64՝ , որից`5-ական անգամ Աթան,Ահնիձոր,Լորուտ,Մարց,Շամուտ,Քարինջ բնակավայրեր են այցելել Թումանյան քաղաքից և  4-ական անգամ Թումանյան քաղաք են այցելել գյուղական բնակավայրերից: 5.Ավագանու նիստերի քանակը՝ թվով 2:6.Ավագանու մշտական հանձնաժողովների քանակը՝ 0:7.Սոցիալական աշխատողի կողմից տնային այցելությունների քանակը`թվով 24-ը,  որից՝ 6-ը ք. Թումանյանում, 4-ը՝ գ. Քարինջում, 6-ը՝ գ. Մարցում, 5-ը՝ գ. Լորուտում, 1-ը՝ գ. Շամուտում:1.Թումանյան ... Մանրամասն
26.03.20 Կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքներ

Պարետի ցուցումով Թումանյանի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կոմունալ տնտեսություն ՀՈԱԿ-ի աշխատակիցները կատարում են մաքրման և ախտահանման աշխատանքներ:
Աշխատակիցները ախտահանում են հասարակական միջհամայնքային տրանսպորտը ինպես նաև բազմաբնակարան շենքերի շքամուտքերը:

24.03.20 Տիգրան Ավինյանի կոչը ՀՀ քաղաքացիներին

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։

Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։

 

Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

16.03.20 ՀԱՐԳԵԼԻ՛ ԲՆԱԿԻՉՆԵՐ

ՀԱՐԳԵԼԻ՛ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Երկրում տիրող իրավիճակից ելնելով՝ ֆիզիկական շփումից խուսափելու նպատակով դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային՝ http://www.tumanyancity.am/Pages/Misc/SupportCmis/:

16.03.20 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ՀԿՏՀ) ՄԻՋՈՑՈՎ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԵՌԱՎԱՐ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների շրջանակում (կամ նմանատիպ այլ իրավիճակներում) Թումանյանի համայնքապետարանը կարող է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) միջոցով աշխատանքը հեռավար եղանակով կազմակերպելու և քաղացիներին ծառայություններ մատուցելու լայն հնարավորություններ իրականացնել։ՀԿՏՀ միջոցով կարող ենք հեռավար եղանակով կազմակերպել համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության հիմնարկների աշխատանքը հետևյալ ուղղություններով․• Համայնքապետարանի աշխատակազմին, համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարներին տալ հանձնարարականներ։  • Առցանց եղանակով ստանալ գրություններ, նամակներ, դիմումներ, ... Մանրամասն
06.03.20 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

Սիրելի՛ կանայք, մայրե՛ր և քույրե՛ր

Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Կանանց և աղջիկների նկատմամբ հարգանքն ու սերը դարերի խորքից է գալիս: Մեր ժողովրդի դարավոր պատմության վճռորոշ բոլոր պահերին դուք ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել մեր բոլոր հաղթանակների ու մեր պետության կայացման գործում։ Այսօր էլ նույն անմնացորդ նվիրումով շարունակում եք ձեր ավանդը բերել մեր երկրի շենացման գործում։ Այս գեղեցիկ և միևնույն ժամանակ հաճելի տոնը համընկնում է բնության զարթոնքի հետ, մաղթում եմ, որ ձեր կյանքի բոլոր օրերը լեցուն լինի գարնան բույրով, արևով, ուրախ ու բարձր տրամադրությամբ: Մաղթում եմ ձեզ անձնական հարատև երջանկություն, առողջություն, սեր և բեղմնավոր գործունեություն:

19.02.20 ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՐՔԸ ՄԵՐ ՄՏԵՐԻՄՆ Է, ՍՐՏԱԿԻՑ ԸՆԿԵՐԸ, ՀԱՐԱԶԱՏՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ
Այսօր՝ Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, ամբողջ Հայաստանում նշում են՝ որպես գիրք նվիրելու օր: Այս օգտակար տոնը լայն տարածում է գտել գրողների միության նախագահ Լևոն Անանյանի շնորհիվ: Հենց նա 2008 թվականին առաջարկեց օրացույցում ավելացնել այս տոնը: Օրվա խորհրդին հետևելով՝ Թումանյան համայնքի ղեկավար Լ. Զավարյանը աշխատակիցներին նվիրեց Գագիկ Անտոնյանի <<Եվ մի բույլ երախտավորներ>> գիրքը, մեջբերելով Ֆրենսիս Բեկոնի  հտևյալ խոսքերը <<Գրքերը մտքերի նավեր են՝ ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող>>, հորդորեց աշխատակիցներին շատ կարդալ և զարգացնելով մտքի թռիչքը՝ գիտելիքները փոխանցել ... Մանրամասն
19.02.20 <<ԲԱՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆՆ Է ԱՆՀԱՍ ԱՐԱՐԱՏԸ ՄԵՐ ՆՈՐ ՔԵՐԹՈՒԹՅԱՆ...>>
Կան գրողներ, որոնց կենսապատումը նրանց ստեղծագործության լավագույն մեկնաբանությունն է, իսկ գեղարվեստական երկերը՝ կյանքի լավագույն արդարացումը։ Վ. Բելինսկու խոսքերով, այդպիսի գրողների առջև ժամանակը ծունկի է գալիս։ Այս առումով առանձնահատուկ ու բացառիկ է Հովհաննես Թումանյանը, որովհետև նա պատկանում է այն հանճարեղ արվեստագետների շարքին, որոնց ուժը բանաստեղծի և մարդու անբաժանելիության մեջ է, ազգայինի ու համամարդկայինի ներդաշնակ միասնության մեջ։ Նա դարակազմիկ գրականություն է ստեղծել՝ վերադասելով իր ժամանակն ու բոլոր ժամանակների մարդուն, հայ գրականություն բերելով գեղարվեստական մտածողության բազմածալ շերտեր, տարածք ու ավանդույթ։ Թումանյանը ինքը հայ ժողովուրդն է, մեր ինքնաճանաչումը և գենետիկ կոդը, որը բացելու ... Մանրամասն
18.02.20 <<ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ՕՐ>> ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ

Սույն թվականի փետրվարի 18-ին Թումանյան քաղաքի <<Մանկական արվեստի դպրոց>>-ում տեղի ունեցավ կինոդիտում: Միջոցառումը նվիրված էր XX դարի նշանավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85 ամյակին:

Ներկաները մեծ բավականություն ստացան <<Մենք  ենք  մեր սարեր>>-ը ֆիլմից: 

Թումանյան քաղաքի երեխաները Հրանտ Մաթևոսյանի կյանքը և ստեղծագործությունները զետեղել էին պաստառի վրա և փակցրել ստեղծված <<Մաթևոսյանական>> անկյունում:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Մանկապարտեզի հանդես
<<Աշնանային հանդես>>
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.10.19
Թումանյան քաղաքի մանկապարտեզում 04.09.2019
Թումանյան համայնքի ավագանու նիստ 03.09.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես2019
Ավագանու արտահերթ նիստ 26.04.2019
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 04.03
Թումանյան համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ամանորյա հանդես 2018
Թումանյանի համայնքապետարանի տարեկան հաշվետվություն
Ավագանու արտահերթ նիստ 04.07.2018
Հունիսի 1-ը Թումանյան համայնքի քաղաք Թումանյանում
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 23.03.20
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21.02.20
Թումանյան համայնքի ավագանու նիստ 12.02.2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1

(+374)98 04-80-46

tumanyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner