05.12.19
Չինաստանում երեխաներն ու դեռահասները տեսախաղերով կզբաղվեն միայն որոշակի ժամերի
|
Չինաստանի իշխանություններն արգելել են երեխաներին և դեռահասներին առցանց խաղերով զբաղվել երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 8-ն ընկած ժամանակահատվածը: Իշխանությունները նաև սահմանել են՝ որքան ժամանակ կարող են երեխաները հատկացնել համակարգչային խաղերին: Աշխատանքային օրերին այն չպետք է գերազանցի 90 րոպեն, իսկ հանգստյան և տոնական օրերին թույլատրելի ժամանակը հասնում է 3 ժամի: Սահմանված ժամանակը վերահսկելու նպատակով խաղային բոլոր հարթակներում անցկացվելու է օգտատերերի ինդետիֆիկացիա:
|
|
04.12.19
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
Թումանյան համայնքում անցկացված հանրային բաց լսումների և քննարկումների արդյունքները ստորև. Հանրային լսումներ
|
|
26.11.19
ԱՇՆԱՆ ՀԱՆԴԵՍ ՄԱՐՑ ԳՅՈՒՂԻ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ
|
_Աշու՜ն,աշու՜ն,աշու՜ն, Ջերմ գույներով,նախշուն, Ո՞վ է այդպես շռայլ Քեզ գույնզգույն նախշում։ Աշունն իր ողջ հմայքով, վառ գույներով, բերք ու բարիքով, աշնան արևով ու երեխաների ուրախ տրամադրությամբ այսօր հանգրվանել էր Մարց գյուղի նախակրթարանում։ 2019 թվականի նոյեմբերի 25-ին խմբասենյակում տիրում էր աշնանային մթնոլորտ։ Երեխաները նկարագրեցին աշնան ամիսները, հանդես եկան աշնան վերաբերյալ երգերով, բանաստեղծություններով և պարերով։
|
|
25.11.19
<<ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2020Թ. ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ. ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
Թումանյան համայնքում անցկացված հանրային բաց լսումների և քննարկումների արդյունքները ստորև. Հանրային քննարկում
|
|
12.11.19
ՈՍԿԵԶՕԾ ԱՇՈՒՆԸ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
Աշուն է, աշուն՝ դեղնահեր, սիրուն... Նոյեմբերի 8-ին Թումանյանի մանկապարտեզում աշնանային տրամադրություն էր տիրում:Բազմերանգ, գունագեղ ու մեղմաշունչ աշնան շունչը զգացվում էր երեխաների բանաստեղծությունների, երգ ու պարի մեջ:Փոքրիկները մեծ ոգևորությամբ և ուրախ տրամադրությամբ արտասանեցին, երգեցին ու պարեցին՝ փոխանցելով հանդիսատեսին դրական լիցքեր, տաք աշնան ջերմություն:
|
|
05.11.19
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿԸ
|
2019թ. սեպտեմբեր ամսում բարեկարգման աշխատանքներ կատարվեցին Թումանյան քաղաքի հրապարակում և Հովհ. Թումանյանի արձանի պուրակում:Թումանյան համայնքի իշխանությունների նախաձեռնությամբ համայնքի բյուջեի միջոցներով Թումանյան քաղաքի հրապարակում իրականացվեցին սալիկապատման,ջրավազանի բարեկարգման և լուսավորման աշխատանքներ, իսկ աշխատանքների ավարտից հետո հրապարակի համար ձեռք բերեցին թվով 6 նոր նստարան: Այժմ Թումանյան քաղաքն ունի գեղեցիկ ու բարեկարգ հրապարակ, ինչը ոգևորում և ուրախացնում է յուրաքանչյուր թումանյանցու:
|
|
30.10.19
30. 10.2019 Բերքառատ աշուն
|
Ոսկեփայլ աշունը հանգրվանել էր Լորուտի մանկապարտեզում և իր հետ բերել էր աշնանային գույներ, շշուկ ու շրշյուն, մեղմ օրոր: Այդ օրորի տակ երեխաները երգեցին, պարեցին, բեմականացրին <<Աշնան շուկան>>`որտեղ ամեն բան արժեր մի հանելուկ կամ մի ոտանավոր: Այն աշխատանքային, էսթետիկ, մտավոր դաստիարակության համալիր մատուցում էր: Ծնողները ջանք ու եռանդ չէին խնայել ցուցադրելու իրենց ձեռքով պատրաստած աշնանային կոմպոզիցիաները՝ բոլորն էլ մրցանակակիր էին, ու շահումը միասնական էր: Տաք, աշնանային զեփյուռ անցավ Լորուտի մանկապարտեզով:
|
|
07.10.19
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
Թումանյանի համայնքապետարանի և ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղի նախագահ Վ.Ղարաջյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 1-ին Թումանյան համայնքի մշակույթի տանը նշվեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը և տարեցների միջազգային օրը՝հոկտեմբերի 1-ը:Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր,մի շարք համայնքների <<Ակտիվ երկարակեցություն>> խմբի անդամներ, դերասաներ և բնակիչներ: Բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Լ.Զավարյանը:Ելույթ ունեցավ նաև ՀԿԽԸ սեցիալ-աջակցության բաժնի վարիչ Քրիստինա Իսպիրյանը:Արվեստի դպրոցի սաները լավագույնս ներկայացրին Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները:Ասմունքով հանդես եկան դերասանուհի Ռ.Մխիթարյանը ,Ս.Զորյանի տուն ...
Մանրամասն |
|
01.10.19
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 3-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
|
1.Բնակավայրերի քանակը՝ 7:2.Հրավիրված խորհրդակցություններ իքանակը՝ 13:3.Համայնքի բնակիչների ընդունելությունների քանակը՝ 485:4.Բնակավայրերի այցելությունների քանակը՝ 85, որից`5-ական անգամ Աթան,Ահնիձոր,Լորուտ,Մարց,Շամուտ,Քարինջ բնակավայրերեն այցելել Թումանյան քաղաքից և 9-ական անգամ Թումանյան քաղաք են այցելել գյուղական բնակավայրերից:5.Ավագանունիստերիքանակը՝ թվով 1:6.Ավագանու մշտական հանձնաժողովների քանակը՝ 0:7.Սոցիալական աշխատողի կողմից տնային այցելությունների քանակը`թվով 27-ը, որից՝ 8-ը ք.Թումանյանում, 5-ը՝ գ. Քարինջում, 14-ը՝գ. Մարցում:1.Ք.Թումանյանում իրականացվել է առաջնային կարիքների գնահատում:Սոցիալական աջակցության համար համայնքապետարան դիմած քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացվել ...
Մանրամասն |
|
05.09.19
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՒՀ-Ի ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ
|
Սեպտեմբերի 4-ին Թումանյան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունը հյուրընկալել էր <<Ֆոքըս օն չիլդրեն նաու ինկ>> ԲԿ-ի մի խումբ բարերարների, ովքեր ՆՈՒՀ-ին նվիրաբերել էին գեղեցիկ խաղահրապարակ:ՆՈՒՀ-ում հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, երեխաները ողջունեցին և շնորհակալություն հայտնեցին բարերարներին՝ նրանց համար ցուցադրելով փոքրիկ միջոցառում:Իր երախտագիտությունը հայտնեց հյուրերին նաև համայնքի ղեկավարը:Բարերար-հյուրերն էլ երջանիկ էին, քանի որ իրենց նվիրատվությունը երջանկացրել էր մեր փոքրիկներին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |